17/09/2011 10:42
ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, «Ինտերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և «Մասիս տոբակ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 16-ին շրջել է ընկերության` Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող չորանոցում, ապա շրջել «Մասիս տոբակ» ընկերությունում, որտեղ գյուղատնտեսության նախարարին մանրամասնորեն ներկայացվել է արտադրական ողջ գործընթացը` հումքի ընդունումից մինչև ծխախոտի վերջնական փաթեթավորում և արտերկրից հրավիրված մասնագետների գլխավորությամբ սիգարի պատրաստում:
Ինչպես նախարարն է նկատել` խորհրդային տարիներին զարգացած ծխախոտագործությունը թեև անկախացումից հետո որոշակի անկում ապրեց, սակայն, շնորհիվ Վարդանյան ընտանիքի, այսօր ունենք լավ արդյունքներ, մեծ պահանջարկ: «460 հեկտարից այս տարի ծխախոտի մշակման տարածքները հասցվել են 800 հեկտարի: Տարեցտարի նկատվում է մշակվող տարածքների մեծացում, արտադրանքի ծավաների աճ, տեսականու ընդլայնում ու որակի բարձրացում», – լրագրողների հետ զրույցում նշել է Սերգո Կարապետյանը `գյուղացիներին աջակցության հարցում Վադանյանների ընտանիքի դերակատարությունը համարելով օրինակելի մյուս գործարարների համար:
Իր հերթին «Ինտերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը նշել է, որ ընկերությունը գրանցել է 50 տոկոսանոց աճ, և այս միտումը կշարունակվի, իսկ գործարանը պատրատ է ընդունել ստացված ողջ բերքն ու արտահանել արտադրանքը:Ի դեպ, ընկերությունն աշխատում է 5200 գյուղացիական տնտեսությունների հետ:
18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
Արծաթ
952.09
-5.59
10:52 20/04/26
10:30 20/04/26
