Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 72366.34+4.61 TOPIX - 4016.47+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 23076.91-1.43 SSEC - 4120.28+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
25/06/2026  CBA:  USD - 368.26+0.33 GBP - 484.89+0.84
25/06/2026  CBA:  EURO - 417.75+0.52
25/06/2026  CBA:  GOLD - 47649-1271 SILVER - 717.49-18.17
ԸՆԹԱՑԻԿ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է
19/09/2011 11:35
Կիսվել

ԸՆԹԱՑԻԿ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ՀՀ-ում սպառողների վստահության ինդեքսը, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, գրանցել է աճ` կազմելով` կազմելով 106.3%: Հատկանշական է, որ պահպանվել է նախորդ եռամսյակում գրանցված աճի միտումները (2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով սպառողների վստահության ինդեքսը կազմել էր 101.3%): 

Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցումները` այս եռամսյակ զգալի աճել է ընթացիկ պայմանների ինդեքսը` 11.8%-ով, ընդ որում, ենթաինդեքսներից ամենամեծ աճը գրանցվել է ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսի գծով` 15.4%, ինչը շուրջ 13 տոկոսային կետով ավելին է, քան նախորդ եռամսյակի աճը: Միևնույն ժամանակ, աճել են նաև ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու փաստի և նախորդ եռամսյակի նկատմամբ եկամուտների փոփոխության ինդեքսները:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ընթացիկ եռամսյակի արդյունքներով ապագա պայմանների ինդեքսն աճել է 2.5%-ով` նախորդ եռամսյակի 0.6%-ով նվազումից հետո: Գալիք եռամսյակում զբաղվածության աճի վերաբերյալ տնային տնտեսությունների սպասումների ինդեքսը աճել է 4%-ով, մինչդեռ նախորդ եռամսյակում նույն ինդեքսի գծով գրանցվել էր շուրջ 3% նվազում: 
Այս եռամսյակ մի փոքր նվազում է գրանցվել միայն հաջորդ եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ինդեքսի գծով:
Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:

 

25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
47649
-1271
Արծաթ
717.49
-18.17