ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳԻՆԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է
Նյու-Յորքի և Լոնդոնի առևտրային բորսաներում գրանցվել է շաքարի գների կտրուկ անկում, որն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է Բրազիալիայի կողմից շաքարի առաջարկի ծավալների աճով:
Տարեսկզբի համեմատությամբ Նյու-Յորքի առևտրային բորսայում գրանցվել է շաքարավազի գների 17% նվազում, իսկ հոկտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 6,7%-ով և կազմել 27,52 ցենտ/ֆունտ:
Լոնդոնի ֆյուչերսների շուկայում շաքարավազի դեկտեմբերյան ֆյուչերսների գները կրճատվել են 4,2%-ով և կազմել 687,20 ԱՄՆ դոլար/տոննա: Տարեսկզբից Լոնդոնի առևտրային բորսայում շաքարի գինը նվազել է 12%-ով: