
ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ. «ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԿԱԶՄԻՑ»
Հայտնի ամերիկացի վերլուծաբան Նուրիել Ռուբինին պնդում է, որ Հունաստանը պետք է հայտարարի դեֆոլտ և դուրս գա Եվրագոտու կազմից: Հակառակ դեպքում, տնտեսագետի կարծիքով, Հունաստանը կհայնիվի «բազմամյա» տնտեսական ճգնաժամի մեջ: «Հունաստանին անհրաժեշտ է դևալվացիայի ենթարկել ազգային արժույթը, որն անհնար կլինի Եվրագոտու կազմում»,-նշել է Ռուբինին իր հեղինակային վերլուծական հոդվածում, որն այսօր տպագրվել է ամերիկյան մամուլում:
Հիշեցնենք, որ Հունաստանը դարձել էր եվրոպական պարտքային ճգնաժամի գլխավոր «զոհը», և վերջինիս տնտեսական իրավիճակն անմիջական ազդեցություն է ունենում եվրոյի փոխարժեքի վրա: