
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ «ԿՀՐԱԺԱՐՎԻ» ԵՎՐՈՅԻՑ
Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` Հունաստանի կառավարությունը նախատեսում է հանրաքվե կազմակերպել` Եվրագոտու կազմից դուրս գալու, եվրոյից հրաժարվելու և ազգային արժույթին վերադառնալու հարցի շուրջ: Նման որոշում երկրի կառավարությունն ընդունել է միջազգային վարկատուների ճնշման տակ: Ակնկալվում է, որ հանրաքվե արդյունքների հիման վրա Հունաստանի կառավարությանը կընդունի երկրի տնտեսության համար առավել նպատակահարման որոշում` արտաքին պարտքի մարման և բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ–ի կողմից Հունաստանի առջև դրվել են նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն Հունաստանին կտրամադրվի 110 մլրդ եվրոյի վարկային տրանշ: Մասնավորապես, Հունաստանը պարտավոր է կարճ ժամկետներում կրճատել պետական ծախսերն ու միջոցներ ձեռնակրել բյուջեի պակասուրդի կրճատելու ուղղությամբ: