ԵՎՐՈՊԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ
Մի շարք եվրոպական բարեգործական կազմակերպություններ հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ` զգուշացնելով, որ 2012 թվականին Եվրամիությունը կարող է «կանգնել» հումանիտար ճգնաժամի առաջ: Այս կազնակերպությունների ներկայացուցիչները կոչ են արել եվրոպական առաջատար երկրներին չզրկել անապահով քաղաքացիներին սոցիալական օգնությունից` պարտքային ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում բյուջետային ծախսերի կրճատումներ իրականացնելիս:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրահանձնաժողովն առաջարկել էր «հումանիտար» ծրագրերի ֆինանսավորումը կրճատել 76%-ով` հասցնելով 113,5 մլն եվրոյի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` ԵՄ բնակչության 16%-ը (շուրջ 80 մլն մարդ) համարվում է սոցիալապես անապահով: Փորձագետների կարծիքով` 2012 թվականին անապահով քաղաքացիների ընդհանուր թվաքանակը կկազմի 130 մլն մարդ: