
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:
Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:
Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: