Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
GIF. Արհեստական բանականությունն առօրյա կյանքում
06/10/2022 14:49
Կիսվել

GIF. Արհեստական բանականությունն առօրյա կյանքում

Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկած Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF) շարունակում է իր աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 6-ին ֆորումը շարունակվում է «Արհեստական բանականությունն առօրյա կյանքում» խորագրով պանելային քննարկմամբ:

«Արհեստական բանականությունը հենց հիմա օգտագործվում է տարբեր բժշկական սարքերի մեջ: Ավելի քան 300 հազար բժշկական սարք կա հիմա, բայց դրանք բոլորը չէ, որ պարունակում են արհեստական բանականություն»,-ասաց Denovo Sciences-ի համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը՝ հավելելով, որ բժշկական բոլոր սարքերը, անկախ նրանից՝ օգտագործում են արհեստական բանականություն, թե ոչ, պետք է կարգավորման դաշտում լինեն:

Նա նշեց Flo բժշկական հավելվածի մասին, որը միլիոնավոր օգտատերեր ունի: «Սակայն մի քանի տարի առաջ Առևտրային  ֆեդերալ հանձնաժողովը բողոք ներկայացրեց դրա դեմ՝ հասկանալով, որ բոլոր տվյալները հասանելի են դառնում երրորդ անձանց՝ այդ թվում Google-ին: Ահա, թե ինչքան կարևոր է  տվյալների անվտանգությունը պահպանելը, եթե դրանք հավաքվում են բժշկական հավելվածների միջոցով»,-ասաց Զաքարյանը՝ կարևորելով կանոնակարգումը:

Huawei-ի ռազմավարության և արդյունաբերության զարգացման գծով ավագ տնօրեն Ահմեդ Ռաշադ Ռիադն էլ հարց առաջ քաշեց՝ ֆինանսական տեխնոլոգիաների աշխատանքն ո՞վ պետք է կարգավորի՝ ԿԲ-ն, թե՞ տեխնոլոգիաների համար պատասխանատու մարդիկ: Այս հարցը նա համարեց լուրջ մարտահրավեր:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2