ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Համաշխարհային բանկի վերլուծաբանները զգուշացնում են, որ Եվրագոտու պարտքային ճգնաժամը «խիստ» բացասաբար է ազդում այլ երկրների տնտեսական զարգացաման տեմպերի վրա: «Հարավային Եվրոպայի երկրների տնտեսական խնդիրները շղթայական ռեակցիայի արդյունքում կարող են տարածվել նաև Բալկաններում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում»,-ասվում է ՀԲ պաշտոնական հայտարարության մեջ:
Փորձագետները նշում են, որ սրանից ելնելով` 2012 թվականի տնտեսական կանխատեսումները միանշանակ լինել չեն կարող: