
ԺԱՆ ԿԼՈԴ ՏՐԻՇԵ. «ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»
Համաշխարհային տնտեսությանը, անխոս, սպառնում է նոր ճգնաժամ: Նման հայտարարությամբ հանդես է եղել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն` ընդգծելով, որ մոտեցող այս նոր ճգնաժամը իր համար որպես զարգացման հիմք «վերցնելու է» տարբեր երկրներում պետական փոխառությունների անընդմեջ աճի միտումներն ու «կենտրոնանալու է» բացառապես Եվրոպական գոտում: Ելույթ ունենալով Վաշինգտոնում ընթացող «ֆինանսական» համաժողովի շրջանակներում` ԵԿԲ նախագահը փաստել է, որ Եվրամիությունը գիտակցում է Եվրոգոտուն սպառնացող ֆինանսական ճգնաժամի լրջությունը, սակայն առկա խնդիրների հաղթահարման համար ԵՄ անդամ երկրներից կպահաջվի երկար ժամանակ: