Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2012Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ
29/09/2011 15:29
Կիսվել

2012Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ

Այսօր`սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին: 

Համաձայն «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատվել է եկամուտների գծով՝  910.0  մլրդ դրամ, ծախսերի գծով՝  1042.5 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով 2012 թ. պետբյուջեի նախագծին, նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։ «Պետական բյուջեի նախագիծը քննարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, որոնք մեր հիմնական դոնորներն են։ 2012 թվականին մենք նրանցից լրացուցիչ օժանդակություն ենք ակնկալում, ինչպես նաև 2012 թվականի բյուջեի կատարողականի ռիսկերը նվազեցնելու համար` աջակցություն Եվրամիությունից։ Սկզբունքը, որով այսօր միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են, հետևյալն է. պետությունները պետք է ձեռնարկեն իրենց սեփական ռեսուրսները բացահայտելու և բարեփոխում իրականացնելու լրացուցիչ միջոցառումներ։ Այն պետությունները, որոնք դա կիրականացնեն, կստանան ավելի շատ լրացուցիչ ֆինանսավորում։ Այս սկզբունքով են պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունները` ավելի շատ ռեֆորմ, ավելի շատ ֆինանսավորում, և նույն սկզբունքն ամրագրվել է Եվրամիությունում։ Դա նշանակում է, որ եթե մենք մեր բարեփոխումների ծրագիրն արագ իրականացնենք, մեզ շատ հեշտ կլինի 2012 թվականի խնդիրները լուծել», – ընդգծել է վարչապետը` նշելով, որ ներկայումս անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել պետական բյուջեի միջոցով մեր երկրի ֆինանսական միջոցների վերաբաշխման բարելավման ուղղությամբ:

«ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է: Այս խնդիրը լուծելու համար է, որ մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պատրաստել ենք հարկային փաթեթ, որը ենթադրում է, որ այն ոլորտները և այն եկամուտները, որոնք մենք նախկինում չէինք հարկում, բայց այդ եկամուտները կարելի է հարկել, մենք այդ օրենսդրական փոփոխություններով այդ եկամուտները պետք է բացահայտենք և հարկենք, որպեսզի կարողանանք պետական բյուջեով ավելի շատ ֆինանսական միջոցներ վերաբաշխել։ Շատ եկամուտ` շատ հարկային վճարումներ `սա պետք է լինի մեր սկզբունքը», – ասել է վարչապետը:

Պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` լրացուցիչ ֆինանսավորում լինելու է Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից, բայց միայն մեկ պայմանով` Հայաստանը պետք է կատարի նշված բոլոր ծրագրերը։ Այդ լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն է տալու ավելացնել սոցիալական ծախսերը` առաջին հերթին թոշակները, երկրորդ հերթին` սոցիալական նպաստները։ Երրորդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվելու է աշխատավարձի բարեփոխում։

Անդրադառնալով այս վերջին բարեփոխմանը` Տիգրան Սարգսյանը պարզաբանել Է. «Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ։ Նրանք հնարավորություն են ունենալու 2012 թ. օգտվել այդ փաթեթից, մասնավորապես, իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։ Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց»։ 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98