Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՁԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ 2011» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
30/09/2011 16:02
Կիսվել

ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՁԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ 2011» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Հայաստանը՝ ձեր գործընկեր 2011» խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսի բացմանը, որը տևելու է մինչ հոկտեմբերի 2-ը: 

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագորության, արդյունաբերության, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական և արտասահմանյան շուրջ 200 կազմակերպություններ` ներկայացնելով ավելի քան 500 ապրանքատեսակ:

Կազմակերպությունների ներկայացուցիչները վարչապետին են ծանոթացրել իրենց ընկերությունների գործունեությունը և ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակները: 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով հայրենական արտադրողները հնարավորություն կունենան իրենց արտասահամանյան գործընկերներին լավագույն կերպով ներկայացնել մեր երկրում արտադրվող ապրանքատեսակներն ու ծառայությունները:«Ցուցահանդեսը հարթակ է, որի միջոցով տեղական ընկերությունները կկարողանան համագործակցության պայմանագրեր ստորագրել արտասահմանյան գործընկերների հետ՝ ընդլայնելով իրենց համագործակցության ուղիները: Ցուցահանդեսի միջոցով կարող ենք նաև ամփոփել մեր պետության 20 տարիների ընթացքում անցած ճանապարհը՝ տնտեսական առումով, բացահայտել այդ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, շեշտադրում անելով մեր ներքին կարողությունների բացահայտման և դրանց օգտագործման վրա: Համոզված եմ, որ այս միջոցառումը կծառայի նաև այս նպատակին»:

Ցուցահանդեսի նպատակն է՝ ամրապնդել հայրենական արտադրանքի և ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա` բարձրացնելով պահանջարկը, ստեղծելով նոր աշխատատեղեր: Ցուցահանդեսի առաջնահերթ ծրագրերից է նաև խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր:  Ցուցահանդեսին մասնակցում են նաև ընկերություններ՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Բուլղարիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիաից: 

Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաև ներդրողներին՝ ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01