Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
13/10/2011 17:51
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս նահանգի նախագահի տեղակալ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ֆրանսիացի գործընկերներին` քաղաքապետը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսօր շատ բարձր մակարդակի են, ինչը պետք է նպաստի տնտեսական հարաբերությունների առավել ակտիվացմանը և բիզնես շրջանակների հետ գործնական շփումների սերտացմանը:

«Մեր փոխայցելություններն ու հանդիպումները, համոզված եմ, խթան կհանդիսանան նաև գործնական հարաբերություններին, և համագործակցության եզրեր կգտնենք ներդրումային խոշոր ծրագրերի իրականացման առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը երկարատև կլինի, եթե լինի փոխշահավետ»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Ֆիլիպ Կալտենբախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, քաղաքապետին է  ներկայացրել այն ոլորտներն ու ուղղությունները, որտեղ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել. մասնավորապես, Երևանը 2012-ի  գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող  տարբեր ծրագրերի, կրթական և մշակութային աշխատանքների հետ կապված, ինչպես նաև կադրերի վերապատրաստման հարցերում:

Կալտենբախը նշել է, որ իրենք կարևոր են համարում Իլ դը Ֆրանսի ներգրավվածությունը Երևանում իրականացվող ծրագրերում և ակնկալում են, որ Իլ դը Ֆրանսն իր ուրույն դերը կունենա հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում, նաև հույս է հայտնել, որ Երևանի հետ ծրագրերը զարգացում կունենան:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16