Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշերը հիմնականում կայուն էին
07/11/2022 13:51
Կիսվել

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշերը հիմնականում կայուն էին

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենի հենանիշային գնային ինդեքսում ներառված պարենային ապրանքների, բացառությամբ հացահատիկային մշակաբույսերի, միջազգային գնանշումներն անկում են արձանագրել

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշերը հիմնականում կայուն էին, եւ հացահատիկային մշակաբույսերի գների աճը փոխհատուցվել է այլ լայն սպառման սննդամթերքի գնանկումներով, հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում 135,9 միավոր էր, որն աննշան ցածր է սեպտեմբերի նույն ցուցանիշից։ Վերջին տվյալների համաձայն՝ ինդեքսը 14.9 տոկոսով ցածր էր 2022 թվականի մարտի՝ երբեւէ գրանցված ամենաբարձր ցուցանիշից եւ, միաժամանակ, 2,0 տոկոսով բարձր 2021 թվականի հոկտեմբերի տվյալներից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 3,0 տոկոսով բարձրացել է։ Ցորենի համաշխարհային գների աճը 3,2 տոկոս է կազմել, որը մեծամասամբ արտացոլում է Հացահատիկի սեւծովյան նախաձեռնության հետ կապված անորոշությունները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշարների ցածր կանխատեսումները։ Անմշակ ցորենի միջազգային գները սեպտեմբերին 3,5 տոկոս աճ են արձանագրել, իսկ եգիպտացորենի գներն է’լ ավելի են աճել՝ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպական միությունում արտադրական ցածր հեռանկարների, Արգենտինայում ցանքի համար անբարենպաստ՝ չորային պայմանների եւ Ուկրաինայից արտահանումների շուրջ անորոշության։ Բրնձի միջազգային գները 1,0 տոկոսով աճել են։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսում հոկտեմբերին 1,6 տոկոս անկում է գրանցվել, որը 20 տոկոսով ցածր է նախորդ տարվա հոկտեմբերի մակարդակից։ Արեւածաղկի յուղի միջազգային գնանշումների վերելքը լիուլի փոխհատուցվեց արմավենու, սոյայի եւ կանոլայի յուղերի համաշխարհային գների վայրէջքով։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 1,7 տոկոսով. սեպտեմբեր ամսից բոլոր կաթնամթերային ապրանքների գնանվազում է տեղի ունեցել։ Չինաստանի կողմից սպասվածից ցածր ձեռքբերումները, ներկրման պահանջարկի պակասը՝ զուգակցված ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի թուլացման հետ, նպաստեցին հոկտեմբեր ամսին գրանցված անկմանը:

Հոկտեմբերին ՊԳԿ մսի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ 1,4 տոկոսով ցածր էր, ընդ որում ոչխարի, խոզի, տավարի եւ թռչնամսի միջազգային գները նվազել են ներմուծման համաշխարհային պահանջարկի կրճատման եւ արտահանումների աճի պատճառով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 0,6 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորված է Հնդկաստանում արտադրական հեռանկարների բարելավմամբ։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են անձրեւները, որոնք խանգարել են Բրազիլիայում բերքահավաքի բնականոն ընթացքին, ներկրումների սրվող պահանջարկն Ինդոնեզիայում եւ Չինաստանում, ինչպես նաեւ էթանոլի գնանշումները Բրազիլիայում, խոչընդոտել են շաքարի գնի ամսեամիս արձանագրվող անկմանը։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։ Պարենային ապրանքների արտահանման հենանիշային գնանշումների եւ սննդամթերքի ազգային մակարդակում մանրածախ եւ մեծածախ գներին ծանոթանալու համար տե՛ս ՊԳԿ պարենային ապրանքների գների մշտադիտարկման եւ վերլուծության (FPMA) գործիքը:

Հացահատիկային մշակաբույսերի կանխատեսումների նվազում

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի ու պահանջարկիմասին տեղեկագրում ՊԳԿ-ն հացահատիկային մշակաբույսերի 2022թ. համաշխարհային արտադրության կանխատեսումները դարձրել է 2 764 միլիոն տոննա, որը 1,8 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։

Եթե ցորենի համաշխարհային արտադրության 2022թ. համար կանխատեսումները ներկայում 783,8 միլիոն տոննա է՝ երբեւիցե գրանցված ամենաբարձր թիվը, ապա անմշակ ցորենի միջազգային արտադրությունն ըստ կանխատեսումների կնվազի 2,8 տոկոսով՝ կազմելով 1 467 միլիոն տոննա։  Բրնձի համաշխարհային արտադրությունն ըստ  կանխատեսումների 512,6 միլիոն տոննա է, որը 2,4 տոկոսով ցածր է 2021 թվականի ռեկորդային ցուցանիշից։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կանխատեսվում է, որ կնվազի մինչեւ 2 778 միլիոն տոննա՝ 2021- 2022թթ. մակարդակից 0,7 տոկոսով ցածր։ Կանխատեսումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները 2023 թվականի սեզոնների ավարտին կկրճատվեն 2,0 տոկոսով՝ հասնելով 841 միլիոն տոննայի։

Այս կանխատեսումներով՝ հացահատիկային մշակաբույսերի օգտագործման պատրաստ միջազգային պաշարների գործակիցն ակնկալվում է, որ 2022 – 2023 թթ. կնվազի 29,4 տոկոսով, ինչը նախորդ տարի 30,9 տոկոս էր։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առեւտուրը 2022 – 2023 թթ. ակնկալվում է, որ 2,2 տոկոս անկում կգրանցի՝ նվազելով մինչեւ 469 միլիոն տոննա։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

Գյուղատնտեսական շուկաներում վերջին զարգացումների վերլուծությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ  Պարենային ոլորտի հեռանկարների 2022թ. նոյեմբերի թողարկման մեջ, որը նախատեսվում է հրապարակել նոյեմբերի 10-ին։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս
Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիր
Պարենի վիճակն աշխարհում
ՊԳԿ շուկաներ եւ առեւտուր
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ (ԳՇՏՀ)
ԳՇՏՀ շուկայի վերահսկում
Մշակաբույսի հեռանկարներ եւ պարենի վիճակը

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90