Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Իրանը 6.7 կգ-ով ավելացրել է բարձր հարստացման ուրանի պաշարները
11/11/2022 14:10
Կիսվել

Իրանը 6.7 կգ-ով ավելացրել է բարձր հարստացման ուրանի պաշարները

Իրանը շարունակում է ավելացնել բարձր հարստացման ուրանի պաշարները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անդամ երկրներին ներկայացրած իր եռամսյակային զեկույցում  հայտնել է, որ սեպտեմբերի զեկույցից հետո Իրանն ավելացրել է ուրանի պաշարները:

Ըստ Politico թերթի տրամադրության տակ հայտնված ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցի՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ Իրանն ուներ 62,3 կգ 60 տոկոս հարստացված ուրան, ինչը սեպտեմբերի համեմատ 6,7 կգ-ով ավելի է։

Գործակալության զեկույցը նաև ցույց է տալիս, որ հարստացված ուրանի ընդհանուր քանակը երկրում կազմել է 3673,7 կգ՝ 267,2 կգ-ով պակաս, քան սեպտեմբերին։

Միջուկային զենքի չտարածման ոլորտի փորձագետները, ըստ թերթի, կարծում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի ներկայիս պաշարները բավարար են մեկ միջուկային ռումբ արտադրելու համար, եթե հետագայում շարունակեն հարստացվել։

ՄԱԳԱՏԷ-ն նշում է, որ այլևս չի կարող ստուգել Իրանում հարստացված ուրանի պաշարների իրական չափը, քանի որ Իրանը 2021 թ.-ի փետրվարից սահմանափակումներ է մտցրել ՄԱԿ-ի տեսուչների այցերի նկատմամբ:

Մասնավորպես, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ հայտնել էր, որ իրանական երեք չհայտարարված օբյեկտներում հայտնաբերվել են ուրանի մասնիկներ, որոնց ծագումը Թեհրանը չի բացատրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանը համաձայնել է նոյեմբերին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցին, որը գործակալությանը թույլ կտա ստանալ ուրանի մասնիկների վերաբերյալ իր հարցերի պատասխանները:

Իրանը բազմիցս ասել է, որ իր միջուակային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թ.-ին դուրս էր եկել «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից» և վերականգնել էր Իրանի դեմ պատժամիջոցները:

2015 թ.-ին Իրանի հետ միջուկային գործարքը ստորագրած եվրոպական երկրները Վիեննայում բանակցություններ են վարում գործարքի վերականգնման շուրջ, սակայն կողմերը դեռ տարաձայնություններ ունեն համաձայնագրի որոշ կետերի հետ կապված:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93