2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 23.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 31,251.2 հազար լիտր հանքային ջուր։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 23.9%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունը նվազել է 3.3%-ով և կազմել 42,571.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 31.3%-ով և կազմել 112,512.1 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 28.6%-ով և կազմել 13,184.0 հազար լիտր։