Տնտեսական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 413.00+0.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 83.62+0.80 WTI - 78.77+1.00
COMEX:  GOLD - 2322.20+0.52 SILVER - 27.29+1.87
COMEX:  PLATINUM - 966.80+0.06
LME:  ALUMINIUM - 2551.50+0.93 COPPER - 9910.00+1.48
LME:  NICKEL - 19237.00+3.16 TIN - 31983.00+3.27
LME:  LEAD - 2215.00+1.61 ZINC - 2903.00+0.59
FOREX:  USD/JPY - 153.72+0.48 EUR/GBP - 1.0763+0.05
FOREX:  EUR/USD - 1.0763+0.05 GBP/USD - 1.2564+0.16
STOCKS RUS:  RTSI - 1184.68+0.57
STOCKS US: DOW JONES - 38675.68+1.18 NASDAQ - 16156.33+1.99
STOCKS US: S&P 500 - 5127.79+1.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18578.30+0.55 SSEC - 3140.72+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.51 CAC40 - 7957.57+0.54
STOCKS EUR:  DAX - 18001.60+0.59
06/05/2024  CBA:  USD - 387.92+0.60 GBP - 487.81+1.41
06/05/2024  CBA:  EURO - 417.83+1.73
06/05/2024  CBA:  GOLD - 28616.19+114.00 SILVER - 330.51+3.82
ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ
27/10/2011 15:29
Կիսվել

ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և համապատասխան միջազգային կառույցներում: Այդ նպատակով տարբեր երկրների հարկային գերատեսչությունների հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ այցելություններ են կազմակերպվում:

Հոկտեմբերի 25-28-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կասելիաուսկասի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել երկու գերատեսչությունների հարկման ոլորտում և փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` հյուրերը հանդիպել են կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, հայ և լիտվացի գործընկերները քննարկել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, ներառյալ` համագործակցության հետագա ուղղությունները, հարկային ոլորտում համագործակցության խորացման նպատակով իրավական հիմքերի ընդլայնումը և այլն: Լիտվացի գործընկերներին ներկայացվել են էլեկտրոնային կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները, մասնավորապես` “Հարկատու-3”-ը: Հյուրերը հետաքրքվել են նաև գործարարի անձնական գրասենյակի ինստիտուտի ներդրման ընթացքից: Միաժամանակ կոմիտեում հարկային բարեփոխումների թեմաներով շնորհանդեսներ են անցկացվել: Լիտվական պատվիրակությունը ծանոթացել է նաև ՊԵԿի` հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը: 

Հոկտեմբերի 27-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար Մոդեստաս Կասելիաուսկասի կողմից ստորագրվել էՀՀ պետականեկամուտների կոմիտեի և Լիտվային Հանրապետության Ֆինանսների նախարարության հարկային ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալհամաձայնագիրը: Այնուհետև նրանք հանդես են եկել համատեղ ասուլիսով: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով Եվրոպական Միության անդամ հանդիսացող լիտվական հարկային մարմնի հետ համագործակցության խորացումը, միաժամանակ ընդգծել է, որ կոմիտեի կողմից հատկապես վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները լայն արձագանք են ստացել արտերկրում, և այս առումով, հատկապես Լիտվայի  առաջվոր փորձի փոխանակման ընդլայնումը շատ օգտակար կլինի հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործման համար:

Կողմերն ընդգծել են, որ այս համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա` Հայաստանի և Լիտվայի հարկային մարմինների միջև հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցում փորձի փոխանակման խորացման գործում: Համագործակցության հաջորդ քայլով նախատեսվում է հայ մասնագետների վերապատրաստում Լիտվայում:

Նշենք, որ երկու երկների միջև ապրաքնաշրջանառության ծավալը 2010-ին կազմել է 2 միլիարդ 910 միլիոն, իսկ 2011-ի 9 ամիսների կտրվածքով` արդեն 2 միլիարդ 71 միլիոն դրամ: Ներմուծումը 2010-ին եղել է 2 միլիարդից ավելի, արտահանումը` 722 միլիոն դրամ: Իսկ այս տարվա հունվարսեպտեմբեր ամիսներին ներմուծումը կազմել է 1 միլիարդ 553 միլիոն դրամ, իսկ արտահանումը` 517 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, ներկրվել են ռադիոհեռուստասարքավորումներ, էլեկտրական հաղորդալարեր, արտահանվել` սպիրտային խմիչքներ, սարքերսարքավորումներ:

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում  են այլ երկրների պատվիրակությունների այցերը. արդեն իսկ հյուրընկալվել են Ղազախստանի հարկային կոմիտեի ներկայացուցիչները:  Տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը ներկայում  համագործակցության 33 համաձայնագիր ունի և  ևս 23 երկրների հետ` մշակման փուլում է:

06/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.92
+0.60
Եվրո (EUR)
417.83
+1.73
Ռուբլի (RUR)
4.26
+0.03
Լարի (GEL)
144.86
+0.22
28616.19
+114.00
Արծաթ
330.51
+3.82