Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԱՐՉԱՊԵՏ. «2012Թ.-Ի ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՀՆԱ-Ի 4.2% ԱՃ»
01/11/2011 16:14
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «2012Թ.-Ի ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՀՆԱ-Ի 4.2% ԱՃ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվել է 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, հանդես է եկել ելույթով` կներկայացնելով 2012թ. պետական բյուջեի հիմքում ընկած գաղափարախոսությունը և առանձնահատկությունները:

Վարչապետը նշել է, որ 2012թ. բյուջեի նախագծի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը` ծախսել այնքան, որքան եկամուտներ հնարավոր է հավաքագրել: Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի` 2012թ. բյուջեի կարևորագույն առանձհատկություններից է նաև տնտեսական աճը որպես առաջնահերթություն ընդունելը:

Ըստ ներկայացված տվյալների` 2012թ. բյուջեի հիմնական ցուցանիշներն են` եկամտային գծով` 937 մլրդ դրամ, ծախսային գծով` 1 մլրդ 69 մլն դրամ: Արդյունքում, բյուջեի պակասուրդը կազմելու է 132 մլրդ դրամ:

«2012թ. եկամտային մասը գերազանցում է 2011թ. ցուցանիշը 62 մլրդ դրամով, իսկ ծախսային մասը` 46 մլրդ դրամով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կրճատում ենք պետական բյուջեի դեֆիցիտը` մեր ծախսերի ավելացումը հիմնականում իրականացնելու ենք հարկային մուտքերը 100 մլրդ դրամով ավելի հավաքագրելու միջոցով: Ընդ որում, շեշտը դնելու ենք վարչարարության բարելավման, հարկային բազան ընդլայնող օրենսդրական փոփոխությունների, տնտեսական աճի խթանման վրա», – ընդգծել է վարչապետը:

Նշենք, որ 2012թ. պետական բյուջեով հաջորդ տարվա համար ծրագրվում է ՀՆԱ-ի 4,2% աճ՝ այս տարվա 4,6%-ի դիմաց: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ 2012թ.-ին արդյունաբերությունն աճելու է 7,5%-ով: Գյուղատնտեսության ոլորտի համար կանխատեսվում է 4% աճ, ծառայությունների մատուցման ոլորտի համար`3,5% աճ:  Սպասվում է նաև, որ 2012թ.-ին շինարարության ոլորտում անկումը կդադարի և կգրանցվի 2,5 տոկոսանոց աճ:

«Այս կանխատեսումների հիմքում ընկած են այն ծրագրերը, որոնք հաստատվել են կառավարության կողմից և որոնք ամբողջ ծավալով կիրականացվեն 2012թ.-ին՝ նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ», – նշել է Տիգրան Սարգսյանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08