ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեր հանրապետությունում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են 8,8%-ով: Հաշվետու ամիսներին Հայաստանում արտադրվել է 19647.2 հազար լիտր հանքային ջուր:
Միևնույն ժամանակ, աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 20%-ով և կազմել 10894.8 հազար լիտր: