Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
2012Թ. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 9.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
04/11/2011 11:29
Կիսվել

2012Թ. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 9.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Երեկ`  նոյեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովում կայացան 2012թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներն ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որի ժամանակ քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների հարցերը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2012 թ. ատաքին քաղաքականության գերատեսչության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ 2012 թ. արտաքին հարաբերություններին հատկացվող ծախսերը կազմել են 9.5 մլրդ դրամ, որից ԱԳՆ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացվել է 981 մլն 308 հազար դրամ:

ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է 6 մլդ 588.9 մլն  դրամի չափով, որը 2011 թ. մակարդակը գերազանցում է 649.0 մլն դրամով: Ծախսերի աճը պայմանավորված է Դանիայում եւ Լիտվայում նոր բացվող դեսպանությունների, ՀԱՊԿում բացվող ՀՀ մշտական ներկայացուցչության պահպանման, առանձին դեսպանություններում եւ ներկայացուցչություններում դիվանագետի 4 հաստիքների ավելացման հետ կապված լրացուցիչ գումարների նախատեսմամբ:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ոլորտին հատկացվելիք միջոցներին, նշեց, որ ԱԳՆ պարտավորությունները 2012 թ. պետական բյուջեի նկատմամբ հյուպատոսական գանձումների գծով կազմում է 5 մլն դոլար:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69