STARBUCKS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՃ
Ամերիկյան Starbucks Corp. սրճարանային ցանցն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետուի ժամանահատվածում ընկերության զուտ շահույթն աճել է 37,7%-ով և կազմել 1,245 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքում, որն ավարտվել է այս տարվա օգոստոսի 2-ին, ընկերության համախառն հասույթն աճել է 9,3%-ով և կազմել 11,700 մլրդ ԱՄՆ դոլար:
Starbucks-ն աշխարհի խոշորագույն սրճարանային ցանցն է, որն իր գործունեությունն է ծավալի ավելի քան 40 երկրներում: