
ՊԵԿ. Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։
Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով։Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։