Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
09/11/2011 11:08
Կիսվել

ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Նոյեմբերի 7-ին և 8-ին, Հայաստանում Բելգիական գործարար շաբաթվա շրջանակներում, տեղի է ունեցել հայ-բելգիական երկօրյա գործարար համաժողովը: Համաժողովի մասնակիցներն էին Բելգիայի Վալոնիա և Ֆլանդրիա նահանգներից ժամանած, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող (ձկնամթերքի արտահանում, ջրային ռեսուրսների կառավարում, շրջակա միջավայրի պահպանում, թվային հաղորդակցություն, համակարգչային լուծումներ, միջազգային իրավագիտություն, ենթակառուցվածքների կառավարում և այլն) շուրջ 20 գործարարներ, ինչպես նաև Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից` Բելգիայից ժամանած պատվիրակության կազմում էին` Արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժնի տնօրեն Գյունտեր Սլուվագենը, Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը, Արտահանման և օտարերկրյա ներդրումների Վալոնիայի գործակալության (AWEX) փոխտնօրեն Շանտալ դե Բլուն: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրամիությունում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, Զարգացման հայկական գործակալության Արտահանման խթանման վարչության տնօրեն Լուսինե Թումյանը, ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես ընդգծել են համաժողովի մասնակիցները` այս գործարար համաժողովը հնարավորություն կտա հայ և բելգիացի գործարարներին ամրապնդել իրենց կապերը:

Նոյեմբերի 8-ին, համաժողովի շրջանակներում, բելգիական Geo Diagnostic և հայկական Էկվատոմ ընկերությունները ստորագրել են համագործակցության հուշագիր` 2012 թվականին Հայաստանում համատեղ տարածաշրջանային լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ: 

Նշենք, որ 2010թ.-ին երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 143.9 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը` 72.49 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 71.4 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից հիմնականում արտահանվել են թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր և մետաղներ։ Ներմուծվել են` մարգարիտ, դեղագործական ապրանքներ, կենդանական և բուսական յուղեր։ Հայաստանում գործում են բելգիական կապիտալով 23 ընկերութուններ։ 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90