Տնտեսական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 37961.80-1.32 TOPIX - 2663.15-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 16251.84+0.02 SSEC - 3071.38+2.14
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
17/04/2024  CBA:  USD - 395.10-0.14 GBP - 492.14+0.22
17/04/2024  CBA:  EURO - 420.39+0.41
17/04/2024  CBA:  GOLD - 30094.74+306.38 SILVER - 358.92-2.47
Reuters. ԵՄ երկրները շատ մոտ են ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանը
02/12/2022 14:09
Կիսվել

Reuters. ԵՄ երկրները շատ մոտ են ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանը

Եվրամիության անդամ երկրների կառավարությունները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ծովով տեղափոխվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի վերին շեմ սահմանել 60 դոլարը: Այս գինն առաջարկել են Մեծ յոթնյակի երկրները: Կգործի նաև ճշգրտման մեխանիզմ, համաձայն որի ռուսական նավթի գնի վերին շեմը 5 տոկոսով ցածր կլինի շուկայական գնից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետներին և իր տրամադրության տակ հայտնված մի փաստաթուղթ:

Ուրբաթ օրվա ընթացքում համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի ԵՄ անդամ բոլոր երկրների կառավարությունների կողմից: Լեհաստանը, որը պնդում էր, որ նավթի գնի վերին շեմը հնարավորինս ցածր լինի, չի հայտնել՝ արդյոք կաջակցի գործարքին, թե ոչ:

ԵՄ երկրներն օրեր շարունակ վիճում էին ռուսական նավթի գնի վերին շեմի շուրջ, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտը նավթի վաճառքից՝ միաժամանակ կանխելով նավթի համաշխարհային գների աճը դեկտեմբերի 5-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի ռուսական նավթի նկատմամբ ԵՄ էմբարգոն:

Նավթի գնի վերին շեմի սահմանումը թույլ կտա երկրներին շարունակել ռուսական նավթի ներմուծումն՝ օգտագործելով արևմտյան ապահովագրական և ծովային ծառայությունները, եթե նրանք մեկ բարելի դիմաց չվճարեն համաձայնեցված գնից ավելի։

Անցյալ շաբաթ G7-ի երկրներն առաջարկում էին նավթի գնի վերին շեմ սահմանել  մեկ բարելի դիմաց 65-70 դոլարը՝ առանց ճշգրտման մեխանիզմի:

17/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.10
-0.14
Եվրո (EUR)
420.39
+0.41
Ռուբլի (RUR)
4.19
-0.01
Լարի (GEL)
147.91
-0.21
30094.74
+306.38
Արծաթ
358.92
-2.47