ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 6368-ՈՎ
2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 560 205 բաժանորդ:
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6368-ով: Ըստ ամիսների այս ցուցանիշը լավագույն է տարվա արդյունքների մեջ: Հոկտեմբերի 31-ին գազահամակարգին միացվել է 560 000-րդ բաժանորդը:
Անցած տասն ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 43933: