Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 95 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
16/11/2011 17:35
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 95 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2011 թվականի առաջին տաս ամիսների արդյունքներով Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալը կազմել է շուրջ 95 մլրդ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավելի քան 15%-ով: Այս մասին հաղորդում է Չինաստանի Առևտրի նախարարությունը:

Ըստ վիճակագրական տվյալների` Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների աճի տեմպը վերջին մի քանի ամիսների ընթացքում գրանցել էր անկման միտում, ինչը, սակայն, Չինաստանի Առևտրի նախարարության գնահատմամբ, կրում է ժամանակավոր բնույթ, և առաջիկա ամիսներին ցուցանիշը կրկին կվերադառնա աճի իր բարձր տեմպերին: Նշենք, որ օգոստոսին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել էին 11.1%-ով, սեպտեմբերին` 7.88%-ով:

Հատկանշական է, որ Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների անընդմեջ հոսք գրանցվում է 2009 թվականի օգոստոսից ի վեր: Միայն 2010 թվականին Չինաստանի տնտեսության տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը կազմել է 105.7 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների ընթացքում Չինաստանում գրանցվել է օտարերկրյա ներդրումներով  22 հազար ընկերություն:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37