
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ-ՈԻՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, երկրում նորակառույց տների ընդհանուր թիվը նվազել են շուրջ 0,3%-ով և կազմել 628 հազար միավոր: Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 16,5%-ով:
Հատկանշական է, որ ամերիկյան նորակառույցների հոկտեմբերյան վիճակագրությունը գերազանցել է վերլուծաբանների սպասումները:
Ըստ ներկայացված տվյալների` հոկտեմբեր ամսվա ընթացքում ԱՄՆ-ում տրամադրվել է շինարարության իրականացման 653 հազար թույլտվություն, ինչը սեպտեմբեր ամսվա ցուցանիշի համեմատությամբ գրանցել է ավելի քան 10% աճ: