Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ
04/11/2008 11:20
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ (ՀՄՀ)- Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Քննարկվել եւ հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի վերանայված տարբերակը, «Ջրից դեպի Շուկա» բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում խորհրդատուի կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը:

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը օրակարգի հարցերի թվում կառավարման խորհրդին տեղեկատվություն է ներկայացրել նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում կնքված նախագծման եւ տեխնիկական վերահսկողության պայմանագրերի փոփոխության, ինչպես նաեւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկային բաղադրիչի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Քննարկվել եւ հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների պլանի փոփոխությունները եւս:

Կառավարման խորհրդին են ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի նոր կազմի (2008-2009թթ.) ընտրությունների արդյունքները: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքները: Հարցազրույցի արդյունքում մրցութային հանձնաժողովի անդամների կողմից առավելագույն գնահատականներ հավաքած թեկնածուների անունները կառավարման խորհրդի նիստում քննարկելուց եւ թեկնածությունները հավանության արժանացնելուց հետո, այդ թեկնածություններն ու հանձնաժողովի առաջարկած հերթականությունը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ին:

Քննարկված առաջին հարցի կապակցությամբ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հաշվի առնելով վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումը եւ շինարարական ապրանքների/աշխատանքների գնաճը` հնարավոր չէ ամբողջապես իրականացնել «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքները: Արդյունքում խնդիր է դրվել վերանայել ծրագիրը եւ կատարել ենթաբաղադրիչների արդյունավետ ընտրություն, հաշվի առնելով տեխնիկական, տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական գործոնները: Ծրագրի վերանայման գործընթացը սկսվել է 2008թ. մարտին եւ ավարտվել սեպտեմբերին: Ըստ Արա Հովսեփյանի, վերանայման աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՄԿ-ի տեղական եւ վաշինգտոնյան գրասենյակի ներկայացուցիչները` «Ջեյկոբս» (ՄԲ) մասնագիտական ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ: Աշխատանքների ընթացքում «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ում ձեւավորված վերանայման թիմը սերտորեն համագործակցել է նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի, նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ, խորհրդատվական գործընթաց է իրականացվել ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) եւ համայնքների հետ, կատարվել են դաշտային այցելություններ: Տեւական համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է «Ենթակառուցվածք» բաղադրիչի վերանայման հայեցակարգի վերջնական տարբերակը, որն արժանացել է նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:

Նշվել է, որ վերանայված ծրագրի համաձայն, մինչեւ 2011թ. սեպտեմբեր նախատեսվում է 6 մայր ջրանցքում իրականացնել վթարային կառուցվածքների եւ հատվածների վերականգնում, ինքնահոս 7 համակարգի կառուցում, 18 պոմպակայանի վերականգնում, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի մայր կոլեկտորների, արտեզյան/խորքային հորերի վերականգնում եւ դիմահար կառուցվածքների վերացում, երրորդ կարգի ջրանցքների վերականգնում` ՋՕԸ-ների 15 տոկոս համաֆինանսավորմամբ: Վերանայված ենթակառուցվածք բաղադրիչի արժեքը կազմում է 107.2 մլն ԱՄՆ դոլար: Վերականգնման/կառուցման արդյունքում ՀՄՀ-Հայաստանի շահառուների թիվը կկազմի 106,161 մարդ` 286 համայնքում, որտեղ ընդհանուր բնակչության թիվը կազմում է 473,360 մարդ (որից 244,721-ը կանայք):

ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ՀՄՀ-Հայաստանի ոռոգման ծրագրի խորհրդատուի եւ ՀՄԿ-ի միջեւ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ առավել նպատակահարմար է «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք վերահսկողությունը հանձնարարել մեկ մասնագիտացված ընկերության: Վերջինս կնպաստի առավել որակյալ տեխնիկական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքներին համապատասխան միջազգային մասնագետների ներգրավմանը, որն էլ իր հերթին կբերի նոր մասնագիտական հմտությունների եւ միջազգային փորձի փոխանակմանն ու խորացմանը:

Խորհրդի նիստում նշվել է նաեւ, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի երրորդ կազմի ընտրությունը տեղի է ունեցել 2008թ. սեպտեմբերի 27-ին: Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ-ում գրանցված եւ գործող 396 հասարակական կազմակերպություն, միություն, հիմնադրամ, ջրօգտագործողների ընկերություններ, գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ եւ այլ ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպություններ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, շահառուների խորհրդի անդամ է ընտրվել 15 թեկնածու, որից 4-ը կանայք են: Նրանք ներկայացնում են հանրապետության 7 մարզ: 2008թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում շահառուների խորհրդի 5 անդամ պատվիրակվել է կառավարման խորհուրդ:

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը զեկուցել է, որ 2008թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, ծրագրով նախատեսված 1,500,000 ԱՄՆ դոլար վարկային միջոցներն ամբողջությամբ տեղաբաշխվել են: Բոլոր վարկերը տրամադրվել են միայն ՀՀ դրամով: Տրամադրված վարկերի միջին չափը կազմել է 3,674,000 դրամ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69