2012Թ.-ԻՆ ԵՄ ՀԱՄԱԽԱՌՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՎԵԼԱՑՎԻ 1,85%-ՈՎ
Եվրոպական խորհրդարանը հաստատել է Եվրամիության անդամ երկրների համընդհանուր բյուջեի միջոցների ավելացման նախագիծը, ըստ որի՝ 2012 թվականին ԵՄ համընդհանուր բյուջեի միջոցները կավելացվեն 1,85%-ով և կկազմեն 129 մլրդ եվրո: Նշենք, որ ԵՄ բյուջեի միջոցների մեկ երրորդն ուղղվում է գյուղատնտեսության ոլորտին և տարածաշրջանի հիմնադրամների սուբսիդավորմանը, որոնք իրենց հերթին ֆինանասավորում են շինարարության և բնապահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը: