Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
22/11/2011 10:20
Կիսվել

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նոյեմբերի 21-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հետ ստորագրել է հանաձայնագիր` սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմ կիրառելու վերաբերյալ: Ինչպես նշվում է «ՀայՌուսգազարդ»-ի հայտարարության մեջ` ջեռուցման սեզոնին ընդառաջ և բնակիչների սոցիալական հոգսերը թեթևացնելու նպատակով՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժանորդների համար մշակել է սպառված բնական գազի դիմաց վճարումների հարմարավետ և ճկուն մեխանիզմ, որը հնարավորություն է ընձեռում, մասնավորապես, ձմռանը, ամսական վճարումները կատարել հավասարաչափ մարումներով և անհամեմատ մատչելի եղանակով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանն այս կապակցությամբ նշել է. «Ընկերությունը, լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը և ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը, մշակել և ներդրել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս մատչելի են դարձնում գազասպառող բաժանորդների վճարային պարտավորությունների կատարումը»:

Նախագծի գաղափարը հետևյալն է. գազ սպառող բաժանորդները, օգտվելով բանկի կողմից տրամադրվող վարկային գծերից, հնարավորություն են ստանում տարվա ընթացքում բնական գազի սպառման դիմաց վճարումները կատարել ամսական հավասարաչափ մարումներով՝ այդպիսով թեթևացնելով ձմռան ամիսների ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Այսինքն՝ բաժանորդը տարվա բոլոր ամիսներին վճարում է միևնույն ֆիքսված գումարը բանկին, իսկ գազի սպառման դիմաց վճարը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-֊ին կատարում է բանկը։ Այս մեխանիզմի հիմքում դրված է նաև «ամռան ամիսներին ձմռան ամիսների համար կուտակելու» գաղափարը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90