
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ՓՈՂ ՏՊԵԼՈՒ» ԳԱՂԱՓԱՐԻՑ
Ի պատասխան Եվրագոտու պարտքային ճգնաժամի՝ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հրաժարվում է լրացուցիչ եվրո թողարկելուգաղափարից: ԵԿԲ-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում դեռևս շարունակվում է պահպանվել տնտեսական անկայության բարձր մակարդակը, սակայն այս պայմաններում անգամ ԵԿԲ-ն նպատակահարմար չի գտնում «փող տպելու» քաղաքականությանն անցնելը:
Փորձագետների պնդմամբ՝ միայն ԵԿԲ-ի ակտիվ գործունեության արդյունքում է հնարավոր լուծել տարածաշրջանում առկա համապատասխան խնդիրները: Հակառակ դեպքում, ըստ փորձագետների, Եվրոպան չի խուսափի տնտեսական աղետից: