
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ 3% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ-ի ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 2%-ով: Ըստ վերանայված տվյալների` ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով ԱՄՆ-ում սպառողական ծախսերը, տարեկան կտրվածքով, աճել են 2,3%-ով:
Նշենք, որ պաշտոնական կանխատեսման համաձայն` ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքերով ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կկազմի 3%: