ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 39%-ՈՎ
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Վրաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 39%-ով և կազմել 7 322 271 700 ԱՄՆ դոլար: Հաշվետու այս ժամանակահատվածում Վրաստանի խոշոր առևտրային գործընկերներն են եղել Թուրքիան ու Ադրբեջանը, որտեղ արտահանված ապրանքներն ու ծառայությունների ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են, համապատասխանաբար, 17,8% և 10,5%: