Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 49%-ով
19/12/2022 16:44
Կիսվել

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 49%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի 11 ամսում գերազանցել է 2,2 միլիարդ դոլարը, ինչը 49 %-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի («Գրուզստատե) հրապարակած տվյալների՝ Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ Հունվար-նոյեմբերին ՌԴ-ի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 13%։ Հունվար-նոյեմբերին Վրաստանը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել ավելի քան 67 հազար տոննա բնական գինի (ավելի քան 150 մլն դոլարի), 57 հազար տոննայից ավելի ֆեռոհամահալվածքներ՝ ավելի քան $108 մլն արժողությամբ, ավելի քան 4,6 հազար մարդատար ավտոմեքենա (ավելի քան 65 մլն դոլարի), 10 հազար տոննայից ավելի ալկոհոլային խմիչք (ավելի քան 53 մլն դոլարի), գրեթե 85 հազար տոննա հանքային և խմելու ջուր (մոտ 47 մլն դոլարի)։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը 11 ամսում Վրաստանի հանրապետությանն է մատակարարել ավելի քան 583 հազար տոննա նավթ և նավթամթերք (ավելի քան 561 մլն դոլարի)։ Դա 2,8 անգամ ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից։ Ռուսաստանը հունվար-նոյեմբերին Վրաստանին է մատակարարել նաև ավելի քան 264 հազար տոննա նավթային գազեր և ածխաջրածիններ (մոտ 72 միլիոն դոլարի), ավելի քան 159 հազար տոննա ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուր (գրեթե 60 միլիոն դոլարի), ավելի քան 103 հազար տոննա կոքս և կիսակոքս (ավելի քան 55 մլն դոլարի), 145 հազար տոննայից ավելի ցորեն և մեսլին (ավելի քան 52 մլն դոլարի): Վրաստանի առևտրային գործընկերների թվում ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին առաջին տեղն զբաղեցրել է Թուրքիան, որի հետ փոխադարձ առևտուրը գերազանցել է 2,5 միլիարդ դոլարը, ինչը 34,4 %-ով ավելի է, քան 2021 թվականին։

Երրորդ տեղն զբաղեցրել է Չինաստանը. այդ երկրի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,6 մլրդ դոլարը (տարեկան աճը՝ 23,4%)։ Ընթացիկ տարվա 11 ամսում Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 17 միլիարդ դոլարը, ինչը 32,2 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանումը կազմել է ավելի քան $5 մլրդ (տարեկան աճը` 31,8%), իսկ ներմուծումը` գրեթե $12 մլրդ (տարեկան աճը` 32,4%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան $6,9 մլրդ (ամբողջ ապրանքաշրջանառության 40,8%-ը):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52