ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր` նոյեմբերի 28-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ներկա իրավիճակն ու հեռանկարները, ներկայացնել 2012 թվականի համար նախատեսված ծրագրերը, ինչպես նաև պետական քաղաքականության իրականացմանն առնչվող այլ հարցեր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, ինչպես նաև “Հայ զբոսավարների գիլդիա”, “Հայաստանի զբոսաշրջային տների ասոցիացիա”, “Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա”, “Հայաստանի հյուրանոցների միություն”, “Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն”, “Խոհարարների հայկական ասոցիացիա”, “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” և այլ հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: