Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՄԵՆ ԵՐՐՈՐԴՆ ԱՂՔԱՏ Է
29/11/2011 12:48
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՄԵՆ ԵՐՐՈՐԴՆ ԱՂՔԱՏ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» իր նոր զեկույցը, որտեղ ներկայացված է 2008-2010թթ. Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխությունները:

Ըստ ներկայացված վիճակագրական տվյալների`  վերջին երկու տարվա ընթացքում մեր հանրապետությունում մոտ 270  հազար մարդ դարձել է աղքատ` հասցնելով աղքատների թվաքանակը 2010թ.-ին մոտ 1.2  մլն-ի. (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով): Միևնույն ժամանակ, մոտ 290 հազար մարդ  այս  նույն ժամանակահատվածում դարձել է  շատ աղքատ` հասցնելով շատ աղքատների թվաքանակը 694 հազարի: Միայն երկու տարվա ընթացքում  մոտ 46 հազարը դարձել է  ծայրահեղ աղքատ` հասցնելով ծայրահեղ  աղքատների թվաքանակը 2010թ.-ին մոտ  98 հազարի: 

Արդյունքում, 2010թ.-ին 2008թ.-ի նկատմամբ ՀՀ-ում աճել է թեԲ աղքատության մակարդակը,  թեԲ  դրա  խորությունն ու սրությունը: 2010թ.-ին ՀՀ բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35.8%-ը,  եղել է աղքատ,  նրանցից մոտ ամեն հինգերորդը` 21.3%-ը`  շատ աղքատ,  իսկ  3.0%-ը` ծայրահեղ աղքատ:

Նշենք, որ ըստ ընդունված մեթոդաբանության` ՀՀ-ում աղքատ են գնահատվել նրանք,  ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից,  շատ աղքատ են գնահատվել նրանք,  ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից,  իսկ ծայրահեղ  աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:2010թ.-ին աղքատության ընդհանուր`  վերին և ստորին,  ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերն` արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով  մեկ ամսվա համար,  գնահատվել են, համապատասխանաբար` 33517 դրամ  (կամ 89.7  ԱՄՆ դոլար), 27410 դրամ (կամ 73.4 ԱՄՆ դոլար)   և 19126 դրամ (կամ 51.2 ԱՄՆ դոլար): 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52