Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
CaseKey. Հայկական թիմը կմասնակցի միջազգային մրցույթին ԱՄՆ-ում
21/12/2022 17:12
Կիսվել

CaseKey. Հայկական թիմը կմասնակցի միջազգային մրցույթին ԱՄՆ-ում

2023թ․-ի փետրվարին ԱՄՆ Ֆրորիդա նահանգում տեղի կունենա Heavener’s International Case Competition-ը (HICC)։ Մրցույթին հրավիրված են մասնակցել 14 թիմ ողջ աշխարհից, որոնց մեջ արդեն երկրորդ տարին է հայկական CaseKey թիմն է։

Թիմը ձևավորվել է CaseKey 2022-ի լավագույն մասնակիցներից։ Ի սկզբանե CaseKey-ին մասնակցելու համար ստացվել էր ավելի քան 500 դիմում տեղական ԲՈՒՀ-երի ուսանողներից, որոնցից միայն 120-ն էին ստացել հրավեր մասնակացելու միջոցառմանը։ Ի վերջո եզրափակիչ էին հասել միայն 70-ը։

CaseKey. Հայկական թիմը կմասնակցի միջազգային մրցույթին ԱՄՆ-ում

Շուրջ 7 ամիս տևած մրցույթի ընթացքում մասնակիցները բաժանվել էին 5-6 հոգանոց թիմերի, մասնակցել բազում դասախոսությունների։ Բանախոսների շարքում էր ԱՄՆ-ի լավագույն քոուչերից մեկը՝ Շոն Լիմոնը, ում թիմը 3 անգամ հաղթել է միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթների Champions Trophy-ն։

Մինչև եզրափակիչ միջոցառումը, այս տարի մասնակիցներն արդեն լուծել են հանրային կարևորության երեք խնդիր՝ (1) Ստեփանավան համայնքի զարգացման ռազմավարություն (լավագույն 2 լուծումներ առաջարկող թիմերը ստացել են կրթաթոշակներ` իրենց առաջարկները գաղափարներից ներդրումային ծրագրի վերածելու համար) (2) Երևան քաղաքում էլեկտրական սկուտեռների կարգավորման կոնցեպտի մշակում (մրցույթից հետո մասնակիցները ներկայացրել են իրենց լուծումները ՀՀ Ազգային ժողովում համապատասխան հանձնախմբի լսումների ժամանակ)։  (3) Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջազգայնացման ռազմավարություն (ներկայումս CaseKey մասնակիցների և ԱՏՁՄ թիմի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ` արտահանման ռազմավարության լրամշակման և իրագործման համար):

Եզրափակիչ միջոցառման ընթացքում թիմերը ներկայացրեցին Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալության (EKENG) կողմից առաջադրված e-citizen.am հարթակի հանրայնացման խնդրի լուծման իրենց տարբերակները։

CaseKey-ի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է ձեռք բերել գիտելիքներ, որոնք նրանց կօգնեն լուծել հայկական բիզնեսների առևջ ծառացող իրական խնդիրները։ Ամենամյա մրցույթին արդեն մասնակցել են ավելի քան 200 ուսանողներ, որոնցից շատերը արդեն համատեղում են մասնագիտական աշխատանքները ուսուցման հետ։

Մի քանի ամսից արդեն 5  մասնակիցներից կազմված թիմը կմեկնի ԱՄՆ և կներկայացնի Հայաստանը միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթում։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://nationinaction.com/casekey-goes-to-hicc-2022-florida-usa/:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00