ՍՏԵՂԾՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և հաստատել դրա կանոնադրությունը։ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումը և այլն։