Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԻԲԱՆԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
01/12/2011 16:56
Կիսվել

ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԻԲԱՆԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր` դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարությունը Հայաստան-Լիբանան երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված երեք որոշում է ընդունել։

Առաջինով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության կառավարությունների միջև շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։  Երկու երկրների համար էլ բնապահպանական առաջնային խնդիրներ են կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, հողերի պահպանության, ինչպես նաև բնական պաշարների օգտագործման հարցերը։

Երկրորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Լիբանանի կառավարությունների միջև չափանիշների և որակի վերահսկման բնագավառներում գիտական և տեխնիկական համագործակցության արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Նախատեսվում է ստանդարտացման բնագավառում երկու երկրների գիտական և տեխնիկական փոխշահավետ համագործակցության ծավալումը։

Հաջորդ որոշումը վերաբերում է Հայաստանի և Լիբանանի կառավարությունների միջև համապատասխանեցման վկայականների փոխճանաչման գործնական համաձայնագրի կնքմանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ մատակարարվող արտադրանքի ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային ստանդարտներին։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98