Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Լույս հիմնադրամ. Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով
28/12/2022 16:26
Կիսվել

Լույս հիմնադրամ. Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Հարկ է արձանագրել, որ՝

  • ՀՀ տնտեսական աճի տեմպը շարունակում է մնալ բավական բարձր մակարդակում, սակայն արդյունաբերության ոլորտում գրանցվել են բացասական զարգացումներ, ինչը ցույց է տալիս, որ անկայունության ռիսկերը պահպանվում են: Նոյեմբերին գրանցվել է ՏԱՑ-ի որոշակի դանդաղում, պայմանավորված նախորդ տարվա բարձր աճի առկայությամբ (բազայի էֆեկտով), սակայն կուտակային ՏԱՑ-ը մնացել է բավական բարձր մակարդակում՝ հունվար-նոյեմբերին կազմելով 14.4%: Միևնույն ժամանակ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, ինչը մտահոգիչ է, քանի որ բարձր տնտեսական աճը հիմնականում գրանցվում է ծառայությունների և առևտրի աճերի հաշվին, որոնք կայուն չեն, և շոկերի չեզոքացման պարագայում (ՌԴ քաղաքացիների արտահոսքի դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով և նույնպիսի արտահանելի հատվածով:
  • Ֆինանսական համակարգի զարգացումները մտահոգության առիթ են ստեղծում: Բանկային համակարգում կտրուկ աճել են ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները, մինչդեռ արտարժութային վարկերը նվազել են: Փոխարենը, բանկերը ներգրավված արտարժութային ավանդների դիմաց տրամադրում են դրամային վարկեր: Հետագայում դրամի արժեզրկման պարագայում, բանկերի պորտֆելում կտրուկ կաճի ավանդների ծավալը և կնվազի վարկերի ծավալը՝ հանգեցնելով ֆինանսական կայունության հետ կապված խնդիրների: Մյուս կողմից էականորեն աճում են ձեռնարկությունների ավանդները բանկերում և նվազում է բանկերի կողմից ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը, ինչը կարող է խոսել ներդրումային ակտիվության նվազման մասին: Վերջինս ևս բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:
  • Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով, իսկ պետական հատվածում՝ նույնիսկ նվազում է: Հունվար-հոկտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում աճել է 14.0%-ով, 4.2%-ով պետական հատվածում և 17.0%-ով ոչ պետական հատվածում: Նույն ժամանակահատվածում, սպառողական գների միջին մակարդակն աճել է 8.7%-ով, ինչը նշանակում է, որ անվանականից իրականի վերածելու դեպքում ընդհանուր տնտեսությունում աշխատավարձի իրական աճը կկազմի 4.9%, իսկ պետական հատվածում՝ կնվազի 4.1%-ով: Ստացվում է, որ այս ժամանակահատվածի իրական ՏԱՑ-ի պայմաններում իրական աշխատավարձերը աճել են շուրջ 3 անգամ ցածր տեմպով, իսկ պետական հատվածում, որտեղ ներառված են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները, իրական աշխատավարձը նվազել է նախորդ տարվա համեմատ: Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ընթացիկ տարվա տնտեսական աճը ներառական չէ և մեծացնում է անհավասարությունը, քանի որ, եթե աճը չի ուղղվում աշխատավարձերի բարձրացմանը, ապա ուղղվում է շահույթների մեծացմանը: Իսկ շահույթ ստանում են առավելապես հարուստ խավի ներկայացուցիչները:

2022թ. հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3PYW4hE

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15