Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2012Թ.-ԻՆ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԳՐԱՆՑԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄ
07/12/2011 15:03
Կիսվել

2012Թ.-ԻՆ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԳՐԱՆՑԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հրապարակել է իր հերթական զեկույցը, որտեղ ներկայացված է ասիական տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ ԱԶԲ-ի վերանայված կանխատեսումները: Համաձայն նոր կանխատեսումների` ասիական տարածաշրջանի երկրներն առաջիկա մեկ տարվա ընթացքում կգրանցեն ՀՆԱ-ի աճի տեմպերի շարունակական անկում` պայմանավորված եվրոպական պարտքային ճգնաժամով և ԱՄՆ-ում նոր ճգնաժամի կրկնվելու հավանականությամբ: ԱԶԲ-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` 2012 թվականի արդյունքներով ասիական տարածաշրջանում տնտեսական աճի միջին տեմպը կկազմի 7.2%: Նշենք, որ մինչ այս կանխատեսվել էր ցուցանիշի առավել բարձր մակարդակ (7.5%):

Ըստ վերլուծաբանների գնահատականների` առաջիկա ժամանակահատվածում, ԱՄՆ-ի և Եվրոպայի «տնտեսական բացասական ազդեցությամբ» պայմանավորված, առավել մեծ վնաս կկրեն այն երկրները, որոնք առավել շատ են ինտեգրված համաշխարհային տնտեսությանը և մեծապես կողմորոշված են դեպի արտահանումը: ԱԶԲ-ի տվյալներով` այդ երկրներից են Սինգապուրը, Հոնկոնգը, Հարավային Կորեան: Միևնույն ժամանակ, Չինաստանի տնտեսությունն, ըստ վերլուծաբանների, կառավարության անմիջական աջակցությամբ կկարողանա դիմակայել արտաքին բացասական ազդակներին:

Ըստ նոր կանխատեսումների` 2012 թվականին Չինաստանը կգրանցի 8.8% տնտեսական աճ, Սինգապուրն ու Հոնկոնգը` 4.0% աճ,  Հարավային Կորեան` 3.9% աճ:

ԱԶԲ-ի վերլուծաբաններն ասիական երկրներին խորհուրդ են տալիս քայլեր ձեռնարկել ներքին սպառման ծավալների խթանման ուղղությամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12