![S&P-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՋԵՑՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ](https://b24.am/pub/uploads/2011/12/EuropeanParliament_416282629.jpg)
S&P-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՋԵՑՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ մտադիր է իջեցնել ամբողջ Եվրամիության վարկանիշը: Գործակալության պաշտոնական հայտարարության համաձայն` նման որոշման համար հիմք են հանդիսացել Եվրագոտու պարտքային ճգնաժամը, Գերմանիայի և Ֆրանսիայի ֆինանսական խնդիրները:
Նշենք, որ ԵՄ տարածքում տնտեսական դրությունը համեմատաբար կայուն է պահպանվում Մեծ Բրիտաիայիում, Դանիայում և Շվեդիայում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կրճատել նաև տարածաշրջանի մի շարք բանկերի և ֆինանսական ինստիտուտների վարկանիշները: