ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր: Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից՝ Հարավային Կովկասում Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ալեքսանդր Բոհրը: Նշենք, որ դրամաշնորհը կկազմի 500 հազար 200 եվրո:
Կառավարության գնահատմամբ`«Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: