ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 17,5%
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով Հունաստանի գործազրկության մակարդակը, նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, կրճատվել է 0,9 տոկոսային կետով և կազմել 17,5%: Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 5%-ով: Արդյունքում, հաշվետու ժամանակաշրջանում Հունաստանում գործազուրկների ընդհանուր թիվն ավելացել է 315 հազարով: Այժմ Հունաստանում գործազուրկ է համարվում 858 հազար մարդ: