ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԵՆ ՏԱՐԻՆԵՐ
Ամերիկյան լրատվամիջոցներին տված իր հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսության ամբողջական վերականգնման համար տարիներ կպահանջվեն: «ԱՄՆ-ն երկու նախագահի «կարիք» ունի»,-ասել է Օբաման` ընդգծելով այն հանգամանքը, որ նախագահական պաշտոնավարմանը մնացած 2 տարիների ընթացքում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:
Բարաք Օբաման անդրադարձել է նաև ԱՄՆ գործազրկության մակարդակի կրճատման հրատապության խնդրին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, երկրում գործազրկության մակարդակը կազմել էր 8,6%: