Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
2022 թվականին ՀԿԵ-ն ապահովել է բեռնաշրջանառության և ուղևորահոսքի աճ
10/01/2023 11:06
Կիսվել

2022 թվականին ՀԿԵ-ն ապահովել է բեռնաշրջանառության և ուղևորահոսքի աճ

2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: 2021 թվականի համեմատ անցյալ տարի 15% – ով ավելի ուղևոր է փոխադրվել։ Ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։

Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5% – ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի և կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչը 3,3% – ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը։ Ներմուծման հաղորդակցությունում ապահովվել է 39,9 տոկոս աճ ՝ ավելի քան 906 հազար տոննա, հիմնականում  երկաթուղում հացահատիկի, նավթալից և արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:

Երկաթուղային փոխադրումների գրավչության ավելացման հաշվին ավելացել է նաև ՀԿԵ-ի ուղևորների թիվը։ 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 հազար ուղևոր, ինչը 15% – ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։

Ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջ ծավալով ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, շարժակազմում ՝ մոտ 900 մլն դրամ։

«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին։ Բիզնեսի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ մեզ տեսնում են որպես հուսալի գործընկեր, որն ապահովում է բեռների երաշխավորված և ժամանակին առաքումը», – հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ՝ ամփոփելով ընկերության 2022 թվականի աշխատանքի արդյունքները։ – Ավելի ու ավելի շատ հյուրեր և Հայաստանի քաղաքացիներ են վստահում մեզ իրենց ժամանակը և անվտանգությունը ՝ ճամփորդությունների համար ընտրելով երկաթուղին, ընդ որում, այս բոլոր ցուցանիշները մեր աշխատանքի միայն տեսանելի մասն են, որի տակ այսբերգի նման թաքնված է հազարավոր մարդկանց ամենօրյա ու տքնաջան հսկայական աշխատանքը» ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72