
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ «ՓՈԽԱՏՈՒՑՈՒՄ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲԱՆԿԵՐԻՑ
Հունաստանը և Շվեյցարիան մտադիր են ստորագրել համաձայնագիր` շվեյցարական բանկերում հունական ներդումների հարկման վերաբերյալ: Հունաստանի Ֆինանսաների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` համաձայնագրի ստորագրման արդյունքում Հունաստանի քաղաքացիներն, առանց պետության միջնորդության, կարող են տեղափոխել շվեյցարական բանկերում պահվող իրենց ներդրումները:
Նշենք, որ ավելի վաղ Շվեյցարիան նման համաձայնագիր էր ստորագրել աև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ:
Շվեյցարական բանկերում Հունաստանի քաղաքացիների ավանդների ընդհանուր ծավալը գնահատվում է 30-35 մլրդ եվրո: