
ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
ՀՀ կառավարությունը որոշել է սահմանված կարգով ընտրված «Ատլաս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հոկտեմբերի 20-ը։ Նշենք, որ ընկերությունը նախատեսում է Երևանի Նուբարաշենի համայնքում հիմնել մսատու հավերի աճեցման և մորթման, ինչպես նաև կերի պատրաստման արտադրամաս։ Կառավարությունն իր այս քայլով ցանկանում է տվյալ բնագավառում հետևողականորեն խրախուսել տեղական արտադրությունների հիմնումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։