2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 238,821.0 տոննա հաց։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.5%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 17.6%-ով և կազմել 164,722.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 19.5%-ով և կազմել 1,574.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 3.0%-ով և կազմել 4,854.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 37.0%-ով և կազմել 7,758.3 տոննա։