
ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Չինաստանի կառավարությունը մտադիր է վերանայել օտարերկյա ներդրումների հետ կապված սահմանափակումները` հնարավորություն տալով երկրի քաղաքացիներին անսահմանափակ ներդրումներ կատարել այլ երկրներում: Wall Street Journal-ի փոխանցմամբ` Չինաստանի կառավարության կողմից նման քայլն ուղղված է սեփական միջոցների շահութաբերության բարձրացմանն ու ներդրումների դիվերսիֆիկացմանն, ինչպես նաև արժույթի համաշխարհային շուկայում յենի դերի ու նշանակության բարձրացմանը:
Նշենք, որ մինչ այս գործող օրենքների համաձայն` Չինաստանի յուրաքանչյուր քաղաքացու արտարժույթային ներդրումները տարեկան չպետք է գերազանցեին 50 հազար ԱՄՆ դոլարը: Փորձագետների կարծիքով` օտարերկյա ներդրումների ծավալների աճի արդյունքում Չինաստանը կգրանցի կապիտալի զգալի արտահոսք: